Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը մահացել Է Մյունխենի կլինիկաներից մեկում սրտի վիրահատությունից հետո: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է նրա շրջապատի մի աղբյուր:
Ավելի վաղ իր նախորդի մահվան կապակցությամբ ցավակցություն Է հայտնել Մոսկվայի գործող քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը:
Կյանքի 84-րդ տարում Լուժկովի մահվան մյասին հայտնի Է դարձել դեկտեմբերի 10-ին ավելի վաղ: Նա Մոսկվայի քաղաքագլխի պաշտոնն զբաղեցրել Է ավելի քան 18 տարի՝ 1992 թվականի հունիսի 6-ից մինչեւ 2010 թվականի սեպտեմբերի 28-ը: