«Սթափվե՛ք և ընդունեք, որ դուք սխալվել եք և դարձել պոպուլիզմի և ստախոսության զոհ». Արա Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Սթափվե՛ք և ընդունեք, որ դուք սխալվել եք և դարձել պոպուլիզմի և ստախոսության զոհ». Արա Վարդանյան

Հիշու՞մ եք ինչից ամեն ինչ սկսվեց. Քայլ արա մերժի Սերժին։ Դե եկեք հասկանանք ում ենք մերժել և ինչ ենք մերժել իրականում.

– մերժել ենք Արցախի ազատագրական պայքարի հերոսներին,

– մերժել ենք Առաքելական եկեղեցին

– մերժել ենք հայոց պատմությունը

– մերժել ենք հայոց լեզուն

– մերժել ենք ավանդական ընտանիքը

– մերժել ենք ազգայինը

– մերժել ենք բազմակարծությունը

– մերժել ենք արդարադատությունը:

Այս ցուցակը օրեցօր երկարելու է, քանզի մենք գերի ենք ընկել մերժող իշխանության ձեռքերում։

Այո՛, այս մարդիկ մերժողներ են, քանդողներ և ոչնչացնողներ։ Եվ այս ամենը շարունակվում է իրագործվել «ժողովրդի պահանջի» ներքո։

Իմ սիրելի ժողովուրդ, միթե՞ սա է ձեր ուզածը, միթե՞ դուք թույլ եք տալու, որ այս բանդան շարունակի ազգակործան գործը ձեր իսկ անվան տակ։ Սթափվե՛ք և ընդունեք, որ դուք սխալվել եք և դարձել պոպուլիզմի և ստախոսության զոհ։ Հիշե՛ք, կործանարար է ոչ թե սխալվելը, այլ սխալը չընդունելը։

Արա Վարդանյանի էջից:



Նման նյութեր