Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին հայտնել է երկրի ենթակառուցվածքի վրա ձեռնարկված խոշոր կիբեռգրոհի մասին. այն հաջողվել է դիմագրավել:
«Մանրամասնությունները չեմ կարող պատմել, սակայն մենք բախվել են երկրի ենթակառուցվածքի վրա կազմակերպված եւ պետական աջակցությամբ իրականացված կիբեռգրոհի: Գրոհը շատ ընդգրկուն է»,- հայտարարել է նախարարը, ինչպես հետևում է Իրանի կառավարության տեղեկատվական պորտալի կողմից հրապարակված տեսանյութի հատվածից:
Նա հավելել է, որ կիբեռգրոհը հաջողվել է դիմագրավել: