«Խելքի բուն». Թինա Կանդելակին հայերենով գովել է ամուսնուն
Advertisement 1000 x 90

«Խելքի բուն». Թինա Կանդելակին հայերենով գովել է ամուսնուն

Հայտնի հեռուստահաղորդավար, վերջին շրջանում  նաև բիզնես լեդի Թինա Կանդելակին Տելեգրամի իր ալիքում տեղադրել է ամուսնու՝ Վասիլի Բրովկոյի հարցուզրույցը:

Մեկնաբանելով ամուսնու հարցազրույցը՝ Կանդելակին հիշել է հայուհի մայրիկից լսած խոսքերը:

«Ինչպես ասում է մայրս, «խելքի բուն ա»: Հպարտանում եմ»,-գրել է նա:

Թինան իսկապես հպարտանալու տեղ ունի: Երբ նա հանդիպեց Վասիլիին, վերջինիս քչերն էին ճանաչում։ Բրովկոն ոչ միայն չվախեցավ տարիքային տարբերությունից (12 տարի փոքր է Թինայից), այլև հաղորդավարուհու ճանաչված ու սիրված լինելուց։ Նա ամուսնության առաջարկ արեց  գեղեցիկ, խելացի և հարուստ կնոջը:

Հարցազրույցներից մեկի  ժամանակ հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ Վասիլին իր բոլոր երկրպագուներից ամենաանվախն էր:



Նման նյութեր