Պաշտոնական հանդիպումների ընթացքում գրեթե ոչինչ չի որոշվում, դրանք արարարողակարգային են և արվում են ֆորմալ մասը պահելու համար: Իրական հարցերը քննարկվում ու պայմանավորվածությունների հանգում են ոչ հրապարակային հանդիպումներրի ընթացքում:
Քանի որ այսօր ազդեցիկ պաշտոններում շատ են Առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի թիմի ներկայացուցիչներ, ապա կարող են հարցնել նախագահից, թե Հայաստանի համար ամենածանր պահերին, երբ երկրում նույնիսկ հացի խնդիր կար, ինչպես էր նա կարողանում լուծել խնդրները, ինչպես էր զանգով Հայաստան ուղղորդում հազարավոր տոննաների ցորեն, հետո զենք ու զինամթերք: Այս մասով, վստահ եմ, դեռ 99% գործողությունների մասին ոչինչ չգիտենք: Մի խոսքով՝ կարևորը մարդկային կապերն ու շահերն են, հիշեք սա ամեն օր ու ամեն պահի հատկապես, երբ կլսեք ինչ որ նախագահի կամ կորպորացիայի ղեկավարի հրապարակային հայտարարություն:
Մենք հայերս ունենք առավելություն, որն այդպես էլ չենք օգտագործում, դա հայ անհատների՝ մարդկային ջերմ կապեր ստեղծելու ունակությունն է, շատ հաճախ միջին կարողության տեր հայ մարդն ավելի շատ հարցեր է կարողանում լուծել X երկրում, քան այդ երկրում գործող մեր դեսպանատունը: Այո՝ իդեալական տարբերակը պետության ու մասնավորի համագործակցությունը, բայց դրա իդեալական տարբերակին հասնելու համար մեր պետականությունը դեռ շատ պետք է աճի: Եթե ուզում եք՝ հարց տվեք Սփյուռքի հանձնակատարին, թե ինչպես ու ովքեր են ԱՄՆ-ի առանձին նահանգներում թուրքա-ադրբեջանական լոբբիննգի դեմն առնում: Հնարավոր է, որ պաշտոնաես դա չընդունեն, բայց ԱՄՆ-ի առանձին նահանգներում ապրող հզոր հայկական ընտանիքներն ավելին են անում, քան հայկական պետությունը, դա հնարավորությունների հարց է: Երեկվանից Արթուր Վանեցյանին շնորհավորելու համար փոքր շրջանակներ սկսել են քննարեկել Չեչնիայի նախագահին, թե ով է նրան ընդունում, կամ չէ, այլ հարց է, բայց Ռամզանը ոչ միայն լուրջ դեմք է հետխորհրդային տարածքի զգալի հատվածում, այլև իր ձևի մեջ յուրօրինակ նյուզմեյքր է ու հաստատ հայկական պետությունը, եթե խելոք գտնվի, միայն պետք է ուրախանա, որ ունի հայ մարդ, ում Կադիրովը համարում է եղբայր:
Աստված չանի, բայց կլինեն իրավիճակներ, որ պաշտոնական խողովակներով ոչինչ անել չի լինի և այդ պահին կհիշենք Ռամզանին ու մյուսներին՝ նման իրավիճակներում ստատուսներն ու գեղեցիկ խոսքերը չեն օգնի: Հասկանում եմ, որ ոմանց համար Ռամզանը դիկտատոր է, մի մասի համար էլ Եվրոպացի այսինչ պաշտոնյան գեյ է ու նրա հետ շփումն անթույլատրելի է, բայց խելացի մարդիկ պետք է հասկանան, որ Հայաստանին հզորացնողը իր զավակների կապերն են նաև: Չգիտենք, թե վաղն ինչ կլինի, մի բացառեք, որ վաղը կարող ենք էլի հացի, ցորենի խնդիր ունենալ, պետք է երկիրը պահել պետական մտածողություն ունենալով ու շատ բաների մասին չխոսելով գործ անել, լրջանալ:
Զոհրապ Եգանյանի ֆեյսբուքյան էջից: