
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փոփոխել է լավագույն մարզչի և ֆուտբոլիստի ընտրության ժամկետները:
Այս մասին հայտնում է ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ 2019 թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը կկայանա 2020 թ. հունվարին: Մրցույթի անցկացման ձևաչափի և ժամկետների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասված է ֆեդերացիայի հաղորդագրությունում: