
Բաղրամյան պողտայի այս աստիճաններից ամեն օր օգտվում են Հ. Օշականի անվան թիվ 172 («Փոսի դպրոց») և Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցների աշակերտները: Չնայած տասնամյակների վաղեմություն ունեցող աստիճանների անմխիթար վիճակին՝ վարչական շրջանի ծրագրով այն հնարավոր կլիներ վերանորոգել միայն հաջորդ տարվա աշնանը: Արաբկիր վարչական շրջան – մասնավոր հատված համագործակցության արդյունքում արդեն իսկ ընթանում են աստիճանների վերակառուցման աշխատանքներ՝ կանխարգելելով հնարավոր վտանգները: