
Հանրակրթության ոլորտում 2020 թվականին նախատեսվում են բովանդակային փոփոխություններ․ փոխվելու են դասագրքերը, վերանայվելու են ծրագրերը, կրճատվելու է աշակերտների ծանարբեռնվածությունը՝ «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը։
Փոխնախարարը նշել է, որ ուսուցիչների աշխատաքային առօրյայում ևս փոփոխություններ են լինելու։
«Նրանց ավելի մեծ ազատություն է տրվելու։ Այսինքն՝ նյութերի բազմազանության մեջ ուսուցիչն ինքն է ընտրելու, որոշելու, թե ինչ նյութով է ուզում տվյալ ծրագրով նախատեսված արդյունքին հասնել»,- ասել է Անափիոսյանը։
Իսկ 12-րդ դասարանի աշակերտի ավարտական փաստաթղթում ձևակերպվելու է նրա կարողունակությունը, թե ինչ գիտելիք և հմտություններ ունի։
ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է նաև «Բարձրագույն կրթության և գիտության » մասին օրենքի խնդրահարույց դրույթներին։
Ամբողջությամբ՝ armradio.am