Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի`մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Դեկտեմբերի 11-ին՝ Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 14-րդ նիստին միաձայն որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտը:
Ազգային արժեքների հանրահռչակումը մեր առաջնահերթություններից է»
Արայիկ Հարությունյան