Պարզ է, որ իշխանությունը ուզում է ապահովագրել իրեն, այսպես կոչված, հակահեղափոխականներից. Անուշ Սեդրակյանը՝ գաղտնալսման օրենքի մասին
Advertisement 1000 x 90

Պարզ է, որ իշխանությունը ուզում է ապահովագրել իրեն, այսպես կոչված, հակահեղափոխականներից. Անուշ Սեդրակյանը՝ գաղտնալսման օրենքի մասին

Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արժեր, արժեր գաղտնալսման մասին օրենքը կարդալ:
Հռետորական հարցեր:

Գաղտնալսումն իբրև գործիք բոլոր ժողովրդավարական երկրներում, իսկ ես հուսով եմ, որ մենք ժողովրդավարական ենք, իրականացվում է լուրջ արտքին վտանգի, ներխուժման, տեռորիզմի պայմաններում:

Գաղտնալսման իրավաչափության թեման ամենացավոտն է, ասենք, ԱՄՆ -ի պես անաչառ դատարան ունեցող երկրում:

Հայաստանում այդ գործառույթը վերապահված էր ԱԱԾ ին, ասել է թե՝ ռուսական անվտանգության կցորդին, որը ԵՐԲԵՔ չի եղել և չի լինելու մեր սուվերենության երաշխիքը:
Բնական է արդեն, որ եթե չկա տեռորիզմի վտանգ, որն իրականում չկա, ուրեմն ԱԱԾ-ն շարունակում է աշխատել ՀՀ -ի դեմ :

Իսկ հիմա հարցեր

ԱԱԾ-ից վերցնել գաղտնալսման իրավունքը պետք է, իհարկե, բայց հանձնելով այն ոստիկանությանը ունենալու ենք արդյոք իրավաչափ գործողություններ, կասկածում եմ,
Եթե չկա արտաքին վտանգ, դատական այդ որ մի որոշման վրա է իրականացվելու գաղտնալսումը, որ չխախտի անձնական տարածքի գիծը

Պարզ է, որ իշխանությունը ուզում է ապահովագրել իրեն, այսպես կոչված, հակահեղափոխականներից:

Սա շաաաատ անիմաստ քայլ է, որովհետև ականները հավասարաչափ դրված են ամենուրեք նաև ոստիկանության, նաև իշխանության մեջ:

Երբևէ հույս չունենաք, որ ականները ծառայելու են ձեզ, նրանք ծառայելու են հիմնական տիրոջը, Վանեցյանը վկա:

Եվ վերջին հարց. առաջարկում եմ իշխանությանը ինքն իր համար անել ներքին լյուստրացիա և հասկանալ, որ հերթական երկիմաստ օրենքն ընդունելով, ոչինչ չի փոխվելու:
Ականները պայթելու են, նույնիսկ եթե նրանք հավատարիմ ականներ են
Վանեցյանը վկա

Անիմաստ նախագիծ ա
Ավելի լավ ա բլինչիկ ուտեք»:

Արժեր,արժեր գաղտնալսման մասին օրենքը կարդալ:Հռետորական հարցեր:Գաղտնալսումն իբրև գործիք բոլոր ժողովրդավարական…

Gepostet von Ann Norikyan am Mittwoch, 11. Dezember 2019



Նման նյութեր