Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը անդրադառնալով քաղաքացիների հեռախոսազանգերը գաղտնալսելու հարցին, գրել է․ «Գաղտնալսման վերաբերյալ։ Եթե նկատել եք, հարց է դրված ոստիկանությանը տալ հնարավորություն գաղտնալսել մարդկանց՝ առանց ԱԱԾ-ին դիմելու։ Նենց չի, որ առաջ ոստիկանները գաղտնալսելու հնարավորություն չունեին։
Հիմիկվա խնդիրն այն է, որ ոստիկանները դիմում են ԱԱԾ-ին, իսկ դա նշանակում է, որ անվտանգությունը ոչ միայն իր գաղտնալսված տվյալներն ունի, այլ նաեւ ոստիկանական տվյալները։
Այսինքն, էլի գալիս ենք էն հարցին, որ Հայաստանում ԱԱԾ-ն սուպեր-կառույց է։ Ինչը ինքնին անվտանգության խնդիր է։ Մյուս հարցն այն է, որը ոչ ոք չի ուզում լուծել, չկա ՈՉ մի հանրային վերահսկողության մեխանիզմ։ Գաղտնիության շղարշի տակ ինչ ասես կարող է կատարվել։ Եվ մենք այսօր պետք է ապավինենք միայն անվտանգության ղեկավարության բարձ բարոյական հատկանիշներին։ Այս ամենի մասին մի երկու խոսք կրկնեմ։ Եւ ընդհանրապես, հեռախոսով խոսացեք միայն երբ թելադրում եք, թե քանի կիլո գազար ա պետք առնել։ Մնացած դեպքերում խոսեք Signal հավելվածով։ Որ ձեզ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, կադաստրը, ԴԱՀԿ-ն, Նուպագաձին չգաղտնալսեն»։
Գաղտնալսման վերաբերյալ։ Եթե նկատել եք, հարց է դրված. Ոստիկանությանը տալ հնարավորություն գաղտնալսել մարդկանց՝ առանց…
Gepostet von Samvel Martirosyan am Dienstag, 10. Dezember 2019