Անիտա Հախվերդյանը դեկտեմբերի 11-ին ֆեյսբուքում գրել է.
1. Կես ժամով եվրոպական հսկա օդանավակայանում երեք տարեկան Մարիամին: Էս դեպքից հետո սկսել եմ մազ ներկել:
2. Անցյալ տարի ընկեր եմ կորցրել, ում միշտ ինքնաթիռ նստելուց րոպե առաջ զանգում ու ասում էի. եթե տեղ չհասնեմ, իմացիր, որ քեզ սիրում էի: Ու էդ մանտրան աշխատում էր, հիմա չգիտեմ ո՞նց է էս հարցը լուծվելու:
3. Սարցե բուրգի մեջ գլխով մխրճվելուց հետո գիտակցությունս չեմ կորցրել, բայց դահուկի մեկը՝ այո: Էլ դահուկ չեմ քշում, բայց, ոչինչ, զատո Սիսիանի վրայով ուղաթիռի ղեկին եմ եղել:
4. Սուր տեսողությունս կորցրել եմ թինէյջեր հասակում՝ վերմակի տակ լապտերիկով գիշերները դեսիդենտների գրածները կարդալով, ծնողների աչքից հեռու: Անիմաստություն էր, ազնիվ խոսք, բայց հոտառությունս տեղն ա:
4. $1000 եմ կորցրել Ստեփանակերտի հյուրանոցում, չեմ լացել: Կորցնելուց հետո ի՞նչ լացես, ա՜յ մինչև՝ կարելի
է, էն էլ՝ սիրունություններից:
5. Հավասարակշռություն կորցնում եմ օրական մի քանի անգամ, բայց երբ Նոր Տարվա գիշերը 11:45 մնացի վերելակի, նույնն է ասել՝ օդի մեջ՝ սացիվիի թասիկը ձեռքիս, ամեն ինչ օքեյ էր: Լիֆտի մեջ Նոր Տարի դիմավորած կա՞ք, շատ խնդալու է, խորհուրդ եմ տալիս:
6. Երբ մի մատ երեխեքին սովորեցնում են, չէ՛ պաթետիկ ասմունքել չէ, ավելի վատ՝ իբր ազգային հայրենասիրական երգեր. Հասնեմ Մուշ-Դնեմ դրոշ, սպանեմ թուրքին, պապուս հոգին… իսպառ կորցնում եմ ինքնատիրապետումս: Մի անգամ տեսել եմ խմբակային աղոթք անող առաջին դասարանցիների: Ընկերուհիս հասցրեց ինձ տանել, որ քաղմաս չտանեն:
7. է՞լ ինչ եմ կորցրել՝ բանալի, ակնոց, սեր, զոնտիկ, մանր-մունր ինչքան ուզեք: Չհասկացա միայն, ո՞նց կարող է տնից կորել բեմական կոստյում ունեի, կես տարի է չկա: Պիջակը կա, տաբատը՝ ոչ: Կիսատ-պռատ ամեն ինչից զզվում եմ, ու՞մ նվիրեմ սև փայլուն պիջակ, size 12:
8. Երազում եմ կորցնել 10 կգ. քաշ:
9. Սա էլ ասեմ. մի անգամ՝ կորցնելով համբերությունս, մարդուն 5 անգամ ասելուց հետո գնացի շինանյութի խանութից դռել առա ու բարեհաջող դյուբել խփեցի պատի մեջ: Մեկ անգամ եմ ինձ ամենակարող աստված զգացել և դռելն էր ինձ օգնական:
10. Խոսելու ունակություն եմ կորցրել, արձանացել էի, ասեղով ծակեիք չէի զգա էդ պահին՝ դեկտեմբերի 12-ին զինվորական բուշլատի մեջ փաթաթած մեր տուն բերեցին ծաղկած յասամանի ճուղիկներ: Մեղրիի զորամասի մոտակայքում աճող յասամանը տաք ձմեռից արբել ու որոշում էր կայացրել՝ ծաղկել ու ապացուցել էս պրագմատիկին, որ հրաշքը ոչ թե բնության «իզմենն» է, այլ՝ դեկտեմբերին ծաղկած յասամանը հասցեատիրոջն ուղարկողը:
Վաղը դեկտեմբերի 12-ն է, ազիզ օր կորուստներից չտխրող մարդու համար: Դե՜, հիմա, էդ ա, ծնունդի օրով, ինձ յոլա տարեք: