«Անկեղծ, հայաստանյան արտիստների համար ցավում եմ: Երբ ոչ մասնավոր, այլ պետական միջոցներով կերակրվում է ոչ թե հայաստանյան արվեստագետը, այլ դրսի աստղը…»
Advertisement 1000 x 90

«Անկեղծ, հայաստանյան արտիստների համար ցավում եմ: Երբ ոչ մասնավոր, այլ պետական միջոցներով կերակրվում է ոչ թե հայաստանյան արվեստագետը, այլ դրսի աստղը…»

Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր լսեցի Ամանորի մի միջոցառումներից մեկի պատասխանատուի ասուլիսում ասում էր, թե հրավիրված արտիստներից մեկին ինչքան է վճարվելու իր «բեկ» վոկալով, 65.000 եվրո, ասել է, թե մոտ 70.000$: Ահա թե ինչու է կարևոր, որ արտիստը դրսից լինի «իմպորտնի»: Դե Հայաստանը փոքր երկիր է, եղածներն էլ բոլորը «մուղամչիներ» դրսի աստղերը զիլ են, պայծառ:

Անկեղծ, հայաստանյան արտիստների համար ցավում եմ: Երբ ոչ մասնավոր, այլ պետական միջոցներով կերակրվում է ոչ թե հայաստանյան արվեստագետը, այլ դրսի աստղը: Հա, մեզ արվեստ պետք չէ, մոռացել էի՝ կուլտուրայի «եթիմ» նախարարությունը արդեն չկա, ու կամ էդ ախմախ բառը արվեստ` ավելորդ, աննյութական «շահույթ չապահովող տեղական ինքնագործունեություն է»:

Հասկանում եմ՝ հայ իշխանավորի մենթալ պրոբլեմը` հայաստանյան կամ «տեղական» արվեստի մարդու ու դրսի աստղի հարցը: Հիմա եմ հասկանում Կոմիտասը ինչի մենակ, մոռացված հոգեբուժարանում մեռավ, անհետաքրքիր էր, անշահույթ: Մեր բարկրթությունն էլ այդպիսին է` օտարամոլ… Հայ Արվեստի մարդ դիմացի…

Հ.Գ. Ես էդ շարքերում չկամ, իմ արդար հացն այլ երկրում եմ աշխատում, համեստ, բայց արդար, այնպես որ՝ շեն մնան բարեկիրթ, օտարամոլ քաղքենիները…»:

Նոր լսեցի Ամանորի մի միջոցառումներից մեկի պատասխանատուի ասուլիսում ասում էր թե հրավիրված արտիստներից մեկին ինչքան է…

Gepostet von Արմեն Մովսիսյան am Mittwoch, 11. Dezember 2019