ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առիթ ունեցել եմ նախկինում ևս նշելու, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը գործող կարգավորումներով առաջացնում է չափազանց լուրջ խնդիրներ, և բոլորովին պատահական չէ Կառավարության նիստին դրանց թեկուզև մի փոքր մասի վերհանումը, այդ թվում՝ Վարչապետի կողմից: Հատկանշական է, որ հասարակական կազմակերպությունների և իրավասու պետական մարմինների բազմաթիվ հիմնավոր առաջարկներ դրա վերաբերյալ ուղղակիորեն անտեսվել են: Ինչպես և նախկինում, առաջիկայում ևս, մանրամասն անդրադառնալու եմ նախագծի իբրև թե «լրամշակված» տարբերակի ակնհայտ խնդրահարույց դրույթներին: Այս օրենքի ձախողումը արդեն սպառնալիք է ամբողջ հակակոռուպցիոն ռազմավարությանը:
Դեռ ժամանակ ունենք…»: