Սոնա Ռուբենյանը մի հատված է երգում Jingle Bells–ին «ձեռնոց նետած» երգից. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Սոնա Ռուբենյանը մի հատված է երգում Jingle Bells–ին «ձեռնոց նետած» երգից. armeniasputnik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` դեկտեմբերի 11–ին, Facebook–ի ուղիղ եթերում հայտարարեց, որ հայերի համար ամենասիրելի տոներից մեկի` Ամանորի համար չունենք մեր սեփական հիթը, որը կլիներ նույնքան սիրված ու տարածված, որքան, օրինակ, Jingle Bells–ը, և ինքը հանձնարարել է լրացնել այդ բացը։ Sputnik Արմենիան արդեն գրել է, որ վարչապետի ցանկությունը կյանքի կոչելու առաջին քայլն արված է. ամանորյա անակնկալների թվում է լինելու նաև Գարիկ Պապոյանի երաժշտության հիման վրա գրված երգը, որը կատարելու է երգչուհի Սոնա Ռուբենյանը։

«Գարիկ Պապոյանին ասացի, որ նույնիսկ երգում մանդարինի հոտն է զգացվում, ինչն ամենակարևոր ինդիկատորն է ամանորյա երգի համար: Երգը գրվեց, ձայնագրեցինք և շուտով կներկայացնենք մեր սիրելի երևանցիների ու ամբողջ հայության դատին: Երգը շատ թեթև է և ուրախ, իր մեջ ունի հայկական ելևէջ, դուք կզգաք կոմիտասյան շունչը: Այն տիպիկ Նոր տարվա երգ է»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Սոնա Ռուբենյանը:

Երգչուհու փոխանցմամբ՝ արդեն երեք տարի է, ինչ ինքը համագործակցում է Գարիկ Պապոյանի հետ, և ամեն տարի ցանկացել են Ամանորի մասին գեղեցիկ երգ պատրաստել, սակայն ինչ-ինչ պատճառներով չի ստացվել անել դա:

Ամանորյա երգի բառերը գրել է Ավետ Բարսեղյանը, որը, երգչուհու գնահատմամբ, կարողացել է իր լավ տրամադրությունը փոխանցել երգին:

Սոնան ասում է, որ մանկական հեքիաթով է երգել տվյալ երգը և շատ ուրախ կլինի, եթե այն դուրս գա Հայաստանի սահմաններից:

Երգի ձայնագրության հատվածը կարող եք լսել armeniasputnik.am կայքում