5 բան, որ կարևոր է անել այս ձմռանը առողջությունը պաշտպանելու համար
Advertisement 1000 x 90

5 բան, որ կարևոր է անել այս ձմռանը առողջությունը պաշտպանելու համար

Ի՞նչ է պետք անել այս ձմռանը մրսածությամբ չհիվանդանալու համար: Այս մասին մի քանի օգտակար խորհուրդներ է ներկայացրել գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Մարվին Սինգհը (ԱՄՆ): Գաստրոէնտերոլոգն ինչո՞ւ հանկարծ սկսեց խոսել մրսածության մասին: Ամեն ինչ պարզ է. աղիներում բակտերիաները պատասխանատու են մեր իմունային համակարգի աշխատանքի համար, և աղիների առողջ միկրոֆլորան կարող է օգնել մեր չհիվանդանալուն:

Զբաղվեք սպորտով

Ֆիզիկական մարզումներն օգտակար են մեր աղիների միկրոբիոմի համար և նպաստում են ավելի բազմակերպ միկրոֆլորայի զարգացմանը: Հենց այս պատճառով է սպորտն այդքան կարևոր ոչ միայն կազմվածքի, այլև աղիների համար:

«Հարա հաթի բու»

Սա ճապոնական ասացվածք է, որը կարելի է թարգմանել որպես «Կեր՝ մինչև լցվես 80 տոկոսով»:
Մասնագետի խոսքով՝ կյանքի ընթացքում այս սկզբունքին անհրաժեշտ է հետևել մշտապես, բայց հատկապես կարևոր է դրա մասին հիշել արձակուրդների ժամանակ, երբ մարդիկ հակված են ավելի շատ ուտելուն: Կուշտ և չափից շատ ուտել չարժե, այդ թվում՝ ամանորյա տոներին:

Մի՛ չարաշահեք ալկոհոլը

Ալկոհոլը կարող է ձեր իմունային համակարգին լուրջ վնաս հասցնել: Լավ հայտնի են աղիների միկրոբիոմում ալկոհոլի առաջացրած փոփոխությունները, հայտնի է նաև, որ ալկոհոլը կարող է թթվային սթրես առաջացնել՝ ստեղծելով աղիքային միկրոֆլորայի անհավասարակշռություն, նշել է մասնագետը:

Գործածեք պրոբիոտիկներ

Երբեմն մեր աղիների բակտերիաները լրացուցիչ օգնության կարիք են ունենում, որը կարող են ցույց տալ պրոբիոտիկները: Դրանց պարբերաբար գործածում է խորհուրդ տրվում հատկապես նրանց, ովքեր շատ են ճամփորդում կամ ենթակա է հաճախակի ինֆեկցիաների:

Ավելի շատ հանգստացեք

Քրոնիկական սթրեսը խախտում է աղիքային միկրոֆլորան, ուստի չարժե մոռանալ հանգստանալու մասին:

med.news.am