![](https://blog.168.am/wp-content/uploads/2019/12/Screenshot_1.png)
Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում ավարտվեց երկրպագուների ՖԱՖ շարժման անդամ Երվանդ Իսմայիլյանի գործով դատավարությունը, որի արդյունքում Երվանդն արդարացվեց ու շուտով կլինի Երևանում, տեղեկացնում է շարժման ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ հայ երկրպագուն հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած Ֆինլանդիա – Հայաստան խաղից հետո կալանավորվել էր ֆիննական ոստիկանության կողմից խաղի ժամանակ կատարած անկարգության մեղադրանքով՝ շուրջ 2 ամիս անցկացնելով ֆիննական բանտում: