Քիմ Քարդաշյանն իր 153 միլիոն հետևորդներին կոչ է արել զանգահարել սենատորներին և հորդորել կողմ քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանն իր 153 միլիոն հետևորդներին կոչ է արել զանգահարել սենատորներին և հորդորել կողմ քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր 153 մլն հետևորդներին կոչ է արել զանգահարել իրենց շրջանի սենատորներին և խնդրել կողմ քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին:

«Կիսվեք այս գրառմամբ: Բոլորին խնդրում եմ, զանգահարեք ձեր սենատորներին հիմա և հորդորեք նրանց առաջիկա մեկ ժամում «այո» քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձի ընդունմանը: Մերժումը Ցեղասպանության եզրափակիչ փուլն է: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այս բանաձևն ընդունել է 405 կողմ, 11 դեմ ձայնով»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Սենատը րոպեներ առաջ միաձայն քվեարկությամբ հաստատեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող՝ սենատոր Ռոբերտ Մենենդեսի ներկայացրած թիվ 150 բանաձևը: