ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՃԱՐԱԾ ԲՆԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
«Ժ դարի արաբ մատենագիր Ջահշիարիի հարկացուցակում նշված է Հայաստանից գանձվող հարկերի տեսակներն ու չափերը։ Ահավասիկ, Հաայաստանը խալիֆայությանն ամեն տարի որպես բնահարկ տալիս էր «մահֆուրա» գորգեր՝ քսան հատ, գունազարդ գործվածքներ՝ 580 կտոր, աղած, մշակված ձուկ՝ 10 հազար լիտր, տառեխ՝ 10 հազար լիտր, 30 բազեներ, 200 ջորի։
Արաբ մատենագիրը նշում է, որ մահֆուրա էր կոչվում Կարին քաղաքում գործած գորգը։ Ըստ Արաբ պատմիչ Յակուտի՝ արևելյան ժողովուրդների մոտ խալի՝ գորգ բառը հայոց Կարին քաղաքի արաբերեն Կալիկալայից է առաջացել»։
Պատմաբան Վահե Լոռենցի ֆեյսբուքյան էջից: