Այն մարդկանց մոտ, որոնք քնում են ցերեկը կամ ինը եւ ավելի ժամ գիշերը, մեծ Է ինսուլտի վտանգը: Ինչպես հաղորդվում Է EurekAlert!-ի մամուլի տեղեկագրում, այս եզրակացությանն են հանգել Չինաստանի Ուհանի Գիտության եւ տեխնոլոգիաների համալսարանի չինացի գիտնականները:
Վեց տարի տեւած գիտափորձին մասնակցել Է 31,7 հազար մարդ, որոնց մոտ նախկինում ինսուլտ եւ առողջության հետ կաված այլ խնդիրներ չեն արձանագրվել:
Անկետավորման արդյունքների համաձայն՝ մասնակիցների ութ տոկոսը ցերեկը նիրհել Է 90 րոպե եւ ավելի երկար, իսկ 24 տոկոսը քնել Է օրական ինը եւ ավելի ժամ: Վերջիններիս մոտ ինսուլտներ պատահել են 23 տոկոսով ավելի հաճախ, քան նրանց մոտ, ովքեր քնել են օրական յոթից մինչեւ ութ ժամ: Ըստ որում նրանց մոտ, ովքեր քնել են երկար եւ ցերեկը նիրհել են, ինսուլտ եղել Է 85 տոկոսով ավելի հաճախ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: