Հորդառատ անձրեւներով, ուժգին պոռթկուն քամիներով եւ այս վայրերի համար արտասովոր ցրտերով անբարենպաստ եղանակ Է հաստատվել Իտալիայի բազմաթիվ շրջաններում. Քաղաքացիական պաշտպանության ծառայության որոշմամբ՝ առաջիկա օրերին մետեովտանգի «դեղին» մակարդակ Է հայտարարված Կամպանիայի, Տոսկանայի եւ Սարդինիայի մարզերում:
Դեկտեմբերի 13-ին Հռոմում եւ Նեապոլում փակ են դպրոցները եւ մանկական հաստատությունները, հասարակական զբոսայգիները եւ գերեզմանատները: Մայրաքաղաքի քաղաքագլուխ Վիրջինյա Ռադին սոցիալական ցանցերի միջոցով խնդրել Է հայրենակիցներին՝ առավելագույնս սահմանափակել ուղեւորությունները քաղաքում եւ հնարավորինս օգտվել հասարակական տրանսպորտից:
«Մեր երեխաների ու բոլոր քաղաքացիների անվտանգությունը գերակայություն Է մեզ համար»,-ընդգծել Է նա: Քաղաքացիներին համանման կոչով դիմել Է նաեւ Նեապոլի քաղաքագլուխ Լուիջի դե Մաջիստրիսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: