Forbes ամսագիրը հրապարակել է 2019 թվականին ամենաշատ գումար վաստակած ունեցող մարզիկների վարկանիշը: Այդ ցուցակում առաջին տեղը գրավել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին: Նրա վաստակած գումարը կազմել է 127 միլիոն դոլար: Մեսսին առաջին անգամ գլխավորեց այս վարկանիշը:
Երկրորդ տեղում է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՝ 109 միլիոն: Երրորդը՝ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը՝ 105 միլիոն:
Մարզիկների վաստակած գումարները հաշվարկելիս Forbes-ը հաշվի է առել աշխատավարձերը, մրցանակային գումարները, բոնուսները և հովանավորչական պայմանագրերը:
Հիշեցնենք, որ վերջերս Մեսսին ստացավ վեցերորդ «Ոսկե գնդակը» իր կարիերայում: Բացի այդ, նա ճանաչվեց Լա Լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն խաղացող: