Ավարտվեց Խանտի-Մանսիսկի Բելոյարսկ քաղաքում ընթացող «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարը: Մասնակիցների թվում էր նաև Հայաստանի հավաքականը, որի անդամները կարողացան նվաճել 2 մեդալ։
Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Անի Հովսեփյանն ու Արթուր Ղազարյանը։ Կիսաեզրափակիչ փուլում 57 կգ քաշային Ղազարյանի և 69 կգ քաշային, Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների արծաթե մեդալակիր Հովսեփյանի ճանապարհին կանգնել են Ռուսաստանի ներկայացուցիչները, այս մասին հաղորդում է Բռնցքամարտի Ֆեդերացիան:
Հավելենք, որ ավելի վաղ Անի Հովսեփյանը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով քառորդ եզրափակչում հաղթել է ադրբեջանցի Շահլա Ալահվերդիեւային: