Աստղիկ բժշկական կենտրոնում քիչ առաջ ավարտվեց Հայաստանում երկրորդ չափահաս պացիենտի լյարդի փոխպատվաստումը։
23-ամյա աղջիկն իր լյարդի մի մասը նվիրաբերել է 24-ամյա քրոջը, ով լյարդի ցիռոզ ուներ։
Վիրահատությունը տևեց 8,5 ժամ։
Այն կատարեց նույն թիմը, որը մի քանի ամիս առաջ իրականացրեց ՀՀ-ում առաջին լյարդի փոխպատվաստումը, մասնավորապես՝ Աստղիկ բկ-ի՝ վիրաբուժական գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյանը, վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, բգթ, դոցենտ Արայիկ Ոսկանյանն ու վիրաբուժական բաժանմունքի ամբողջ թիմը։
Հայ մասնագետների հետ աշխատել է նաև ՌԴ Բուռնազյանի անվան պետական բժշկագիտական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սերգեյ Ոսկանյանը, ով Երեւան է ժամանել վիրահատությանն աջակցելու նպատակով։
Այժմ թե դոնորը, թե ռեցիպիենտը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նրանց վիճակը կայուն է։
Լյարդի հիվանդությունների և դրանց բուժման արդի եղանակների մասին հաղորդումը կարող եք դիտել վաղը՝ դեկտեմբերի 15-ին առավոտյան 11.00-ին Աստղիկ բկ-ի Ֆեյսբուքի էջի ուղիղ եթերում։