Միշա Ալոյան. «Չեմ պատրաստվում հանձնվել»
Advertisement 1000 x 90

Միշա Ալոյան. «Չեմ պատրաստվում հանձնվել»

Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանը Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում արծաթե մեդալ նվաճեց:

«Ցավալի է, որ չկարողացա հաղթել: Ցանկանում էի արդարացնել մարզիչիս սպասելիքները: Ինչ վերաբերում է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին մեկնելուն, ապա ես դեռ 28 տարեկան եմ և չեմ պատրաստվում հանձնվել: Տեսնենք»,- հաղորդում է «Чемпионат»-ը:

rossijskij_bokser_misha_aloyan_zavoeval_olimpijskuyu_licenziyu_na_igri-2016

Հիշեցնենք, որ 52 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ բռնցքամարտիկը 0:3 հաշվով պարտվել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Շախոբիդին Զոիրովին և բավարարվեց արծաթե մեդալով: 27-ամյա Միշա Ալոյանը ծնվել է Հայաստանի Բամբակաշատ գյուղում, այժմ ապրում է Նովոսիբիրսկում: Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում նա արժանացել էր բրոնզե մեդալի: