Վերլուծաբան Սուրեն Սարգսյանի Facebook-յան գրառումը. «Չլուծվող, կամ բարդ լուծվող աշխարհաքաղաքական խնդիր, օգնենք լուծեն։
ՌԴ-ԱՄՆ, ԵՄ լարված հարաբերությունները ուղղակի սպառնում են մեր տնտեսությանը։ ՌԴ-Թուրքիա հարաբերությունների լարումը սպառնում է մեր անվտանգությանը։ Իսրայել-արաբական աշխարհ, Իրան հարաբերությունները բարդացնում են մեր արտաքին քաղաքականության իմպլեմենտացիան և ուղղակի սպառնալիք են հայ համայնքի անվտանգությանը։ Իրան-ԱՄՆ, ԵՄ հարաբերությունների լարումը նույնպես սպառնալիք է։ ՌԴ, Աբխազիա-Վրաստան լարված հարաբերությունները կրկին վատ են անդրադառնում մեզ վրա։
Միաժամանակ, ՌԴ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը չի ազդում մեր անվտանգության բարձրացման վրա այնպես, ինչպես չի ազդում մեր տնտեսության վրա Իրան-ԱՄՆ, ԵՄ հարաբերությունների կարգավորումը։ ՌԴ-ԱՄՆ, ԵՄ հարաբերությունների կարգավորումն էլ դժվար ազդի մեզ վրա, քանի որ դրանք մի քանի տարի առաջ կարգավորված էին, սանկցիաներ չկաին, մեզ էլ առանձնապես լավ չէր։ Նույնն էլ հավանաբար կլինի Իսրայել-արաբական աշխար, Իրան հարաբերությունների տեսական կարգավորման դեպքում։ Как ни крути, իրադարձությունների կենտրոնում ենք։ Ասեմ ավելին, ով ում հետ հագավ մեզ վատա, ով ում հետ բարիշեց մեզ մեկա։ Դե արի ու լուծում գտի։ :))))) »: