Դուբլինի տեղական իշխանությունները որոշել են անօթևաններին առաջարկել աշխատել որպես գիդ: Պաշտոնյաները նրանց տալիս են աշխատանք և սոցիալական վերաինտեգրման հնարավորություն: Բացի այդ, ոչ ոք անօթևաններից լավ չի ճանաչում քաղաքը:
Նման էքսկուրսիան արժե 10 եվրո, գիդերը պատմում են փողոցների պատմությունն իրենց սեփական փորձից:
Նախաձեռնությունն այնքան հաջող է, որ այն արդեն կիրառում են Մանչեսթերում և Լոնդոնում:
Այս նոր նախագծի շնորհիվ Իռլանդիայի իշխանությունները հույս ունեն նվազեցնել անօթևանների թիվը՝ նրանց աշխատանք և բնակարան տրամադրելով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը