Շոգենավ: Ձեզ նույնքան ակտիվ ու էներգիայով լի զուգընկեր է հարկավոր, ինչպիսին դուք եք: Ձեզ կարող է գրավել այնպիսի մեկը, ով կարթնացնի մրցակցության ոգին: Անսպասելի հանդիպումներ, հաճելի նվերներ, արկածներ… սրանք ձեր սրտին հասնելու ամենահեշտ միջոցներն են: Ցանկանում եք սիրված զգալ, իմանալ, որ կարևոր եք զուգընկերոջ համար, որ նա կնկատի ու կգնահատի ձեր հաջողությունները:
Ծառ: Փնտրում եք մարդու, ում կարող եք վստահել: Պատրաստ եք նրա հետ խոսել մյուսների համար արգելված թեմաներով, պատասխանել նրա բոլոր հարցերին: Կամ գրեթե բոլորին: Անում եք հնարավոր ամեն բան, որպեսզի զուգընկերն իրեն լավ զգա: Ձեզ հարկավոր է մեկը, ով պատրաստ է ջանքեր գործադրել հանուն հարաբերությունների:
Աստիճանի վրա կանգնած տղամարդ: Ձեզ դուր է գալիս զուգընկերոջ ցանկացած քայլ, որը հնարավորություն է տալիս հասկանալու, որ նրա աշխարհի կենտրոնն եք: Առատաձեռն եք, պատրաստ սիրելիին տալ ամենը, ինչ ունեք, միայն թե նա պատրաստ լինի նույնն անել: Զուգընկերը պետք է արտահայտի սերը ձեր հանդեպ: Երբեմն նույնիսկ ամենափոքր անակնկալը բավարար է ձեզ երջանիկ զգալու համար:
Ծով: Պետք է վստահ լինեք, որ զուգընկերը երջանիկ է. սիրելիի երջանկությունը ձեզ համար կարևոր է սեփականից: Ցանկանում եք ձեր կողքին տեսնել մեկին, ով պատրաստ է քննադատություն լսել, աշխատել «իդեալական հարաբերություններ» կառուցելու համար: Պերֆեկցիոնիստ եք: Քիչ են մարդիկ, ովքեր համապատասխանում են ձեր ստանդարտներին, բայց երբ գտնեք նրան, անսահման երջանիկ կլինեք:
Տուն: Ցանկանում եք երկար ժամանակ անցկացնել սիրելիի հետ: Ձեզ պետք է մեկը, ում հետ ընդհանուր հետաքրքրություններ ունեք, և ով հումորի լավ զգացում ունի, հարգում է ձեր անկախությունն ու ուրախանում հաջողություններով, կարող է ձեր ուշադրությունը մշտապես կենտրոնացնել իր վրա:
Դուռ: Եթե սկսեք վստահել մարդուն, և նա գրավի ձեզ, կարող եք կրքոտ ու ինտենսիվ հարաբերություններ կառուցել: Ձեզ դուր են գալիս բարդ մարդիկ, նրանց հետ հետաքրքիր է, բայց նրանք պետք է անկեղծ լինեն: Տանել չեք կարողանում մակերեսային և ստելու հակված մարդկանց:
Նյութը gornnisa.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը