Կյանքից հեռացել է Սերժ Ջիլավյանը. Aravot.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կյանքից հեռացել է Սերժ Ջիլավյանը. Aravot.am

Մահացել է Սերժ Ջիլավյանը: Հայկական միջազգային ասամբլեայի նախագահն էր, հմուտ ձեռնարկատեր, որը 1980-90-ականներին համարվում էր Ուզբեկստանի, հետո նաև Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Սերժ Ջիլավյանը կյանքի վերջին տարիներին ապրում էր հիվանդ ու միայնակ՝ իր ծննդավայրում՝ Ստեփանավանի Ագարակ գյուղում՝ հաշմանդամի սայլակին գամված: Իր հարցազրույցներից մեկում Սերժ Ջիլավյանն այսպես էր բնորոշել իրեն, իր ապրած կյանքը․

«Ինձ շատ լավ մարդ եմ համարում։ Մեղքեր չեմ գործել, երբեք մեղք չեմ գործել, թեև գուցե գործել եմ, մեկից ղազ եմ տարել, հավ եմ տարել երեխա ժամանակ։ Պետության դեմ շատ մեղքեր ունեմ, սակայն որևէ մեկին որևէ վնաս չեմ տվել։ Ես իմ միլիոնները, հավանաբար, արդար քրտինքով եմ վաստակել։ Որևէ բանի համար չեմ զղջում։ Զղջում եմ միայն, որ շատ արդար եմ եղել, ինչն էլ չի գնահատվել։ Մարդկության ամենամեծ չարիքն անարդարությունն է, ես ինձ արդար եմ համարում։ Ինձ անտեղի են ազատազրկել, այդտեղից էլ խորտակվեց իմ կյանքը, թե չէ էս օրին չէի լինի։ Եթե կարողանայի ժամանակը հետ տալ, վատը կլինեի, երևի դա կլիներ ճիշտը»։

«Որևէ բանի կարիք չունեմ։ Կարիք ունեմ մեռնելու։ Զզվել եմ կյանքից»,- ասել էր նա Newmag ամսագրին տված այդ հարցազրույցում: Մանրամասն՝ տեսանյութում:

aravot.am