Ամերիկացի դերասանուհի Սքառլեթ Յոհանսոնը Saturday Night Live երեկոյան հեռուստաշոուին եկել Էր ռուս դիզայներ Ալեքսանդր Տերեխովի բրենդի զգեստով: Հայտնիի ֆոտոշարքը հրապարակված Է Instagram-ում ապրանքանիշի պաշտոնական Էջում:
Լուսանկարում Յոհանսոնը կեցվածք Է ընդունել իրանը գրկող մաքսի-զգեստով՝ երկար թեւքերով ու բարձր կտրվածքով: Հագուստն ամբողջովին պատված Է արծաթագույն փայլազարդերով: Հայտնիի կերպարը համալրում են բարձրակրունկ սեւ բոկոտիկները: Terekhov մակնիշը հայտնվել Է 2004 թվականին. այս բրենդի ներքո վաճառվում են կանանց համար նախատեսված հագուստներ ու աքսեսուարներ: Երեք տարի անընդմեջ Տերեխովը եղել Է ռուսաստանցի միակ դիզայները, որն իր հավաքածուն ներկայացրել Է Նյու Յորքում կազմակերպվող նորաձեւության շաբաթին: 2010 թվականին մակնիշը մտել Է «Ռուսմոդա» հոլդինգի կազմի մեջ: