Շոտլանդիայի Just Whisky աճուրդում 15 հազար ֆունտ ստեռլինգով վաճառվել Է 1,5 մետր բարձրությամբ եւ 105,3 լիտր տարողությամբ՝ աշխարհում ամենամեծ շշով միաածիկ վիսկին Ծննդյան տոների վառառքների շրջանակում: Դեկտեմբերի 16-ին այդ մասին հայտնել Է Մեծ Բրիտանիայի BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:
14-ամյա հնորակացման խմիչքով շիշը խցանված Է 20-սանտիմետրանոց խցանով, եւ դրա պարունակությունը կարելի Է լցնել 150 ստանդարտ շշեր: Այն պատրաստվել Է 2009 թվականի օգոստոսին Tomintoul վիսկիի գործարանում 14 հոգուց բաղկացած խմբի կողմից:
Յոթ տարի առաջ այդ շիշը ցուցադրվել Էր Էդինբուրգի Վիսկիի ժառանգության շոտլանդական կենտրոնում եւ գնահատվել 5 հազար ֆունտ (6,6 հազար դոլար):«Մերթ ընդ մերթ հնարավորություն Է ստեղծվում ձեռք բերելու վիսկիի իրոք բացառիկ շիշ, եւ դա հենց այդ դեպքերից մեկն Է»,- նշել Է Just Whisky առեւտրական տան տնօրեն եւ համահիմնադիր Գրեմ Քրեյնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: