Ի՞նչ խնդիրների հետ կարող է կապված լինել երկաթի ցածր մակարդակը
Advertisement 1000 x 90

Ի՞նչ խնդիրների հետ կարող է կապված լինել երկաթի ցածր մակարդակը

Երկաթն անհրաժեշտ է ընդհանրապես օրգանիզմի և մասնավորապես իմունային համակարգի նորմալ աշխատանքի համար: Դրա դեֆիցիտի ֆոնին տղամարդկանց մոտ կարող են դիտվել պոտենցիայի հետ կապված խնդիրներ, իսկ կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի խախտումներ:

«Ռոսիյսկայա գազետան» նշում է, որ օրգանիզմում երկաթի դեֆիցիտի մասին կարող են վկայել ուժերի նվազումը, դեպրեսիան, մազաթափությունը, մաշկի չորությունը, քնկոտությունը և գրգռվածությունը:

«Եթե տղամարդու մոտ հեմոգլոբինը թեկուզ մի փոքր իջած է, ասենք, 1 լիտր արյանն ընկնում է մինչև 120-110 գրամ, ապա դա արդեն «կարմիր դրոշ» է, եթե նույնիսկ նա այդ դեպքում հոգնածություն չի զգում և անեմիայի այլ ախտանշաններ չունի։ Տղամարդու համար հեմոգլոբինի նորման 1 լիտր արյան համար 130-160 գրամ է, կնոջ համար՝ 120-140 գրամ։ Ցածր հեմոգլոբինը կարող է վկայել պոլիպի, ստամոքսի խոցի, էրոզիայի և նույնիսկ աղիներում կամ ստամոքսում սկսվող քաղցկեղի առկայության մասին»,- ասել է Առողջ ապրելակերպի ձևավորման կենտրոնի ղեկավար Իրինա Դոբրեցովան։

Նկարագրված խնդիրները հաճախ հայտնաբերվում են բուսակերների և խիստ սննդակարգերի հետևողների, օրգանիզմի հորմոնային վերակառուցման ժամանակ դեռահասների, մարզիկ երեխաների, ինչպես նաև հղիների մոտ:

Մասնագետները հիշեցնում են, որ երկաթ պարունակող դեղամիջոցները չի կարելի ընդունել սեփական հայեցողությամբ. դրանք կարող է նշանակել միայն բժիշկը:

news.am