Աննա Սեդոկովային, որը 37 տարեկան է դարձել, սեր են խոստովանել. 27-ամյա բասկետբոլիստ Յանիս Թիման հայտնել է իր ջերմ զգացմունքների մասին, երբ կեսգիշերը սկսվել է։ Յանիսը խոստովանել է, որ պատրաստ է իրականացնել նրա ցանկացած քմահաճույք։
«Մի մոռացիր փչել մոմերը եւ երազանք պահել։ Դա կարող է լինել ցանկացած բան, բայց միայն մի խնդրիր քեզ ավելի շատ սիրել։ Որոհետեւ դա գրեթե հնարավոր չէ։ Ծնունդդ շնորհավոր, իմ իրական սեր։ Եկող օրն ինձ համար յուրահատուկ կլինի, քանի որ ես կանցկացնեմ քեզ հետ»,- գրել է Թիման։ Աննան, իհարկե, հուզվել է եւ որպես պատասխան՝ բազմաթիվ ուրախ սմայլիկներ, սրտիկներ ու ժպիտներ դրել։
Ավելի մանրամասն՝ news.am