«Չեմ ուզում Հոլիվուդում ծերանալ»
Դերասանուհին կարծում է, որ տարիների ընթացքում դերեր ընտրելն ավելի բարդ է դառնում, թեեւ տղամարդիկ դա չեն հասկանա։ Թեեւ Հոլիվուդում Մերիլ Սթրիփ կա, Միլան իրեն չի տեսնում տարեց դերասանուհիների շարքում։ «Ես դեմ չեմ, բայց ամբողջ ուժով չեմ ձգի դրան։ Ամեն ինչ կախված է նրանից՝ արդյոք մարդիկ կցանկանա՞ն ինձ վրա նայել հինգ տարի անց, եւ դա հնարավոր չէ կանխագուշակել։ Տարօրինակ է, որ 29 տարեկանում ես խոսում եմ ոլորտում ծերացման մասին, բայց ես վստահ չեմ, որ ամբողջ կյանքում դրանով եմ զբաղվելու»,.- 2013թ.-ին ասում էր Կունիսը։ Բացի այդ՝ նա բազմաթիվ անգամներ նշել է, որ դերասանությունն ընկալում է որպես հոբբի եւ ոչ թե կենսակերպ։
Երազանք պրոդյուսերության մասին եւ ոչ միայն
Դա այն է, ինչ ես շատ եմ ցանկանում, բայց ես նաեւ ցանկանում եմ ընտանիք ունենալ»,- բազմաթիվ անգամներ ասել է Միլան, եւ նա իրականություն է դարձրել իր երազանքները։ 2014թ.-ին Միլան կոլեգաների հետ ստեղծել է Orchard Farm Productions ընկերությունը եւ դարձել «Այս առավոտ Նյու Յորքում» ֆիլմի պրոդյուսերը։ Եվ հենց այդ ժամանակ հայտարարել Էշթոն Քաթչերի հետ նշանադրության մասին, որի հետ հանդիպում էր գրեթե երկու տարի։
2014թ.-ին Միլան լույս աշխարհ է բերել դստերը՝ Ուայլեթին եւ միջեւ վերջին պահը կասկածել. իսկ ինքը կարո՞ղ է «ամբողջական դրույքով» մայր լինել՝ հաշվի առնելով, որ սովոր չէ տեղում նստած մնալ։ Կյանքը ցույց տվեց, որ նա հասցրել է ամեն ինչ։
Եվ նույնիսկ ավելին. 2016թ.-ին նա լույս աշխարհ է բերել որդուն՝ Դմիտրիին, եւ երեխաների ծնունդից հետո Կունիսը տարվա ընթացքում մի ֆիլմում է նկարահանվում եւ ուրախ է դրա համար։
Ֆիլմեր կանանց մասին
Արդեն որպես մայրիկ՝ Միլա Կունիսը հայտնվել է «Շատ վատ մայրիկներ» շարքի երկու ֆիլմերում, իսկ «Լրտես, որը հրաժարվեց ինձանից» դետեկտիվ կատակերգությունում նա նկարահանվել է ռեժիսոր Սառա Ֆոգելի խնդրանքով։ «Ես այնքան էլ չէի ցանկանում նկարահանվել, քանի որ երկու ֆիլմերի նկարահանումները հավաքվում էին իրար վրա։ Ես փոքր երեխա ունեի եւ չէի կարող հեռու գնալ։ Եվ այդ ժամանակ ամուսինս ասաց, որ ես երբեք չեմ նկարահանվել ժապավենում, որի ռեժիսորը կին է։ Եվ ես համաձայնեցի»,- պատմում է դերասանուհին։
Հիմա Միլա Կունիսը չի նկարահանվում, եւ հայտնի չէ՝ ինչ կլինի հետո։ «Զվարճանքների այգի» ֆիլմը, որում նկարահանվելուն Կունիսը համաձայնել էր դեռ 2018թ.-ին, ընկերության որոշմամբ՝ հեռացված է ծրագրված նախագծերի շարքից։ Ի դեպ, Էշտոն Քաթչերը եւս վերջին շրջանում գրեթե չի նկարահանվում։