Նանսիի դարպասապահը մեղադրվում է բռնաբարության մեջ
Advertisement 1000 x 90

Նանսիի դարպասապահը մեղադրվում է բռնաբարության մեջ

Ֆրանսիական «Նանսիի» դարպասապահ Բատիստե Վալետեն ձերբակալվել է ոստիկանության կողմից՝ 18-ամյա աղջկա բռնաբարության կասկածանքով, հաղորդում է AFP-ն:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Նանսիի գիշերային ակումբներից մեկում, որտեղ ֆուտբոլիստը մասնակցել է իր ընկերոջ խնջույքին:

27-ամյա դարպասապահը հենց նույն օրը ձերբակալվել է և սպասում է առերեսման գործընթացին:

Հավելենք, որ Վալետեն Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում անցկացրել է 20 հանդիպում և բաց է թողել 14 գնդակ: Ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը:

armsport.am