Պակիստանի Հատուկ դատարանը մահավճիռ Է կայացրել երկրի նախկին նախագահ եւ զինվորական առաջնորդ Փերվեզ Մուշառաֆի նկատմամբ: Այդ մասին հայտնել Է Dawn թերթը:
Դատավճիռը կայացվել Է երեք դատավորից բաղկացած դատական կոլեգիայի կողմից՝ Փեշավարի Բարձր ատյանի դատարանի ղեկավար Վաքար Ահմադ Սեթհի նախագահությամբ: «Մուշառաֆը մեղավոր Է ճանաչվել Պակիստանի Սահմանադրության վեցերորդ հոդվածին համապատասխան»,-հայտարարել Է Սեթհը նիստի ընթացքում:
Նոյեմբերի 28-ին Իսլամաբադի Գերագույն դատարանը որոշել Էր հետաձգել Հատուկ դատարանի կողմից դատավճռի հայտարարումը համապատասխան խնդրագրի քննարկումից հետո, որը տրվել Էր Պակիստանի ներքին գործերի նախարարության կողմից, որը հետաձգում Էր խնդրել գործով ներկայացված փաստարկների կրկնական վերլուծության համար: Նոյեմբերի 19-ին Հատուկ դատարանն ավարտել Է Մուշառաֆի պետականի դավաճանության վերաբերյալ 2014 թվականի գործի դատաքննությունը եւ որոշել, որ դատավճիռը կհայտարարվի նոյեմբերի 28-ին:
Պակիստանի նախկին նախագահի նկատմամբ մեղադրանքները կապված են նրա կողմից Սահմանադրության գործողության կասեցման եւ 2007 թվականին արտակարգ դրություն մտցնելու հետ: Գեներալ Մուշառաֆը նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 2001-2008 թվականներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: