
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Instagram– ի իր էջում հրապարակել է լուսանկար անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի և Ֆրանսիայի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:
«Դեմ առ դեմ Պոգբայի հետ»,–գրել է նա։ Լուսանկարը ծիծաղելի է ստացվել Հարությունյանի մեկնաբանության ֆոնին։
Լուսանկարում երևում է երկու մարզիկների հասակների ահռելի տարբերությունը։ Ցածրահասակ Միհրանը ներքևից է նայում Պոգբային, և երկուսն էլ ծիծաղում են։
https://www.instagram.com/p/B6JHEOjomOn/?utm_source=ig_embed