Ռուբեն Հայրապետյան. «Բուռնաշը սուտ մատնություն է արել». aravot.am
Advertisement 1000 x 90

Ռուբեն Հայրապետյան. «Բուռնաշը սուտ մատնություն է արել». aravot.am

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործը Ոստիկանությունն ուղարկել է Քննչական կոմիտե, որն արդեն այն վարույթ է ընդունել։ Տվյալ պահին այդ գործով Հայրապետյանը կարգավիճակ չունի։ Քրեական գործը հարուցվել է 4 տարբեր հոդվածներով՝ խոշոր չափերով յուրացման, մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև պաշտոնեական անփութության։

«Երկիր Մեդիայի» եթերում «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ՀՖՖ նախկին նախագահն ասաց, որ ինքը պատահաբար է տեղեկացել նշյալ հոդվածների մասին…

«Պետբյուջեի՞ց»,-հաղորդման ժամանակ զարմացավ Ռուբեն Հայրապետյանը: «Ուղղակի ծիծաղելի է: Մեկ ամիս առաջ հայտարարություն եղավ Աղաբաբյան Աշոտի վերաբերյալ, որն իրեն Բուռնաշ է հռչակել: Այդ անձնավորությունը կեղծ մատնություն է արել»,-ասաց ՀՖՖ նախկին նախագահը եւ շեշտեց, որ եթե չապացուցվի, որ Աշոտ Աղաբաբյանի հայտարարությունը, ուրեմն պետք է կեղծ մատնության համար քրեական գործ հարուցվի նրա դեմ: «Նա մեղադրել է ինձ այն բանի մեջ, որ ՈՒԵՖԱ-ն Հրազդան մարզադաշտին Իտալիայի խաղից առաջ գումարներ է հատկացրել, եւ ես այդ գումարները յուրացրել եմ: Ամբողջ աշխարհը գիտի, եւ բոլորի ծիծաղն է գալիս, որ ՈՒԵՖԱ-ն երբեւէ որեւէ մասնավոր կամ պետական կառույցի գումար չի հատկացնում: Աշխարհն էլ, որ շուռ գա, ՈՒԵՖԱ-ն, բացի իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից որեւէ մեկին գումար չի հատկացնում:

Ամբողջությամբ՝ aravot.am