«Ծերուկ Ջեֆերսոնը չի նշել, որ սերունդների ֆիզիկական փոփոխությունը դեռ բավական չի, պետք է նաև մտավոր ճիգեր գործադրել որևէ նոր բան ստեղծելու համար»
Advertisement 1000 x 90

«Ծերուկ Ջեֆերսոնը չի նշել, որ սերունդների ֆիզիկական փոփոխությունը դեռ բավական չի, պետք է նաև մտավոր ճիգեր գործադրել որևէ նոր բան ստեղծելու համար»

ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկը, Թոմաս Ջեֆերսոնը, ով նաև սահմանադրության հեղինականերից էր, կարծում էր, որ ամեն մի սերունդ մի նոր ազգ է և քանի որ ամեն 20 տարին մեկ փոխվում է սերունդը, ապա, հետևապես, 20 տարին մեկ պետք է նոր սահամանդրություն ընդունվի։

Եթե նման կարծիք կար 200 տարի առաջ, ապա հիմա, երբ ժամանակը սկսել է արագացված կերպով աշխատել՝ սրնթաց կերպով փոխվում է ինֆորմացիոն դաշտը, տեխնիկական հնարավորությունները, մեր շրջապատի լանդշաֆտը, աշխարհայացք․․․ դա ավելի ակտուալ է։

Սակայն առաջանում է հարց, իսկ ի՞նչ է ցանկանում “նոր ազգը”:

Ֆրուստրացիա

Ֆրուստրացիան՝ չիրականացած սպասումները, ծնում է ագրեսիա և մեղավորների փնտրտուք։ Եթե սկզբնական շրջանում մեղավորները նախորդ սերունդն էր,ապա ժամանակի հետ միասին պետք է նոր մեղավորներ նշանակվեն։ Հիմա մեղավորներին փնտրում են միմյանց մեջ:

Ու ահա, հայտնվում են նոր սուբյեկտներ, որոնք մատնանշում են նոր մեղավորներ՝ ագրեսիայի նոր օբյեկտներ ու դրանով քաղաքական հայտ են փորձում ներկայացնել։ Որևէ մեկին մեղադրելը դարձել է քաղաքական գործունեության իմաստն ու նպատակը։

Մեղավորների փնտրտուքը չի կարող քաղաքական օրակարգ դառնալ, որովհետև այն կարող է անվերջ շարունակվել, միշտ կգտնվեն նոր մեղավորներ ու նոր մեղադրողներ։ Դրա վրա քաղաքականություն չի կարող կառուցվել։

Իշխանության ղեկին հայտնված անձանց ինտելեկտուալ չկայացվածությունը չի կարող ինչ-որ նոր բանի հիմք հանդիսանալ:

Ծերուկ Ջեֆերսոնը չի նշել, որ սերունդների ֆիզիկական փոփոխությունը դեռ բավական չի, պետք է նաև մտավոր ճիգեր գործադրել որևէ նոր բան ստեղծելու համար։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր