ԱՄՆ-ում առնվազն երեք մարդ Է զոհվել տոռնադոյից
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում առնվազն երեք մարդ Է զոհվել տոռնադոյից

Առնվազն երեք մարդ Է զոհվել, եւս ավելի քան տասը՝ տուժել ԱՄՆ-ի հարավում մոլեգնող հզոր փոթորկային ճակատի հետեւանքով, որն իր հետ տոռնադոներ Է բերել: Այդ մասին հայտնել Է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Ինչպես հայտնել են տեղական իշխանությունները, մեկ մարդ զոհվել Է ենթադրաբար տոռնադոյի հետեւանքով, որը հարվածել Էր Լուիզիանայի նահանգում նրա տանը: Եվս երկու մարդ զոհվել Է Ալաբամայի նահանգում: CNN հեռուստաալիքի տվյալներով՝ դեկտեմբերի 16-ի երեկոյան ԱՄՆ-ի հարավային տարածաշրջաններում ընդհանուր առմամբ մոլեգնել են 20-ից ավելի տոռնադոներ, որոնք արմատախիլ են արել ծառեր եւ վնասել բազմաթիվ շինություններ:

Տեղական իշխանությունները հայտնում են, որ տուժածների թիվը կարող Է շատ ավելի մեծ լինել, քանի որ բազմաթիվ շրջաններ, որոնք ամենից շատ են տուժել տարերքից, փրկարարների խմբերը դեռ չեն կարողացել հասնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր