
Հայ բժիշկները վիրահատել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 57-ամյա տղամարդուն, ով ասեղ էր կուլ տվել։
Օրերս հոգեկան առողջության պահպանման կենտրոններից մեկում բուժում ստացող պացիենտը խնամառուին որովայնի սուր ցավերի գանգատով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Տղամարդը պնդում էր, որ որովայնի ցավերի պատճառը ասեղ կուլ տալն էր: Կենտրոնում իրականացված հետազոտությունները հաստատել են տղամարդու ասածը․ ստամոքսից դուրս` ազատ որովայնի խոռոչում հայտնաբերվել է ասեղ:
Ընդհանուր վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժները ախտորոշիչ հետազոտություններից հետո որոշել են վիրահատական միջամտությամբ հեռացնել ասեղը:
Մեկ ժամ տևած վիրահատության ընթացքում ասեղը հեռացվել է, այն տվյալ պահին եղել է ստամոքսից դուրս և արդեն իսկ հասցրել է վնասել ստամոքսի առաջնային պատն ու մեծ ճարպոնը:
Հիվանդն այժմ իրեն լավ է զգում, այսօր դուրս կգրվի: