Պսիլոցիբինով դեպրեսիայի բուժումն անվտանգ է. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Պսիլոցիբինով դեպրեսիայի բուժումն անվտանգ է. հետազոտություն

Լոնդոնի թագավորական քոլեջի և Compass Pathways ընկերության մասնագետները հրապարակել են պսիլոցիբինի՝ որոշ սնկերի մեջ պարունակվող փսիխոդելիկի կլինիկական փորձարկումների առաջին փուլի արդյունքները: Գիտնականների տվյալների համաձայն՝ միացության ընդունումը կողմնակի էֆեկտներ չի առաջացրել:

Medical Express-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ մասնագետների տարբեր խմբեր փորձել են այդ միացության օգնությամբ բուժել ծանր դեպրեսիան: Վերջին հետազոտության շրջանակում գիտնականները ստուգել են միջոցի անվտանգությունը: Հետազոտության շրջանակում 89 առողջ կամավորներ միացության 10 կամ 25 միլիգրամ են ընդունել փսիխոթերապիայի սեանսներից առաջ: Նրանցից որոշները պլացեբոն են ստացել:

Հետազոտողները տեղեկացրել են, որ կամավորներից ոչ մեկի մոտ լուրջ կողմնակի ազդեցություններ չեն եղել, իսկ ոչ մեծ կողմնակի ազդեցությունները կրել են փսիխոդելիկ բնույթ։ Մասնագետները նաև հայտնաբերել են, որ կամավորների մոտ կոգնիտիվ գործառույթների կամ հուզական ֆոնի խնդիրներ չեն եղել։

Գիտնականների խոսքով՝ այս ամենը ցույց է տալս պսիլոցիբինի օգտագործման հնարավորությունը որպես դեղամիջոց քրոնիկական դեպրեսիայի բուժման համար՝ փսիխոթերապիայի սեանսների համադրմամբ։

news.am