Քիմ Քարդաշյանի երկրպագուները դեռ երկար կհիշեն նրա այլցելությունը Մեքսիկա։ Չնայած Քիմը վաղուց վերադարձել է և Բևերլի Հիլսում հասցրել է մասնակցել բարեգործական միջոցառման՝ նրա գայթակղիչ լուսանկարները դեռ չեն սպառվել և շարունակում են «ջրի երես դուրս գալ»։
Մեքսիկայում հանգստանալիս մարզումների և Աթքինսի դիետայի միջոցով 30 կգ նիհարած հեռուստաաստղը ոչ միայն կրքոտ սելֆի-սեսիաներ է արել, այլև ներկայացել է սև թափանցիկ տոպով, որը ցուցադրել է Քիմի կուրծքը։
Հիշեցնենք, որ նույն մեքսիկական լողափին հանգստանալիս անցյալ շաբաթ օրը Քիմի փոխարեն պապարացիներին «աշխատեցրել էր» նրա նմանակը՝ հիմարացնելով լուսանկարիչներին ։