Քաղաքագետ Հայկ Բալանյանի Facebook-յան գրառումը. «Գյուղինստուտի դեմի այգին ամեն աստծո օր կռիվ է: Որ իշխանավորները լավ իմանան տեղը՝ Յանսի մոտ:
Գեղինստիտուտ-Պոլիտեխնիկ-Ճարտարապետականի ուսանողների կռվադաշտն է դառել հարակից տարածքը:
Հարյուր հոգով մեկին ծեծել, հիսունը-հիսունի դեմ, տալիս իրար սպանում-կոտորում են:
Մի քանի տարի առաջ ոստիկանները դեռ պարեկում էին այգին, բայց մի օր՝ ցույցի օրը բոլորին տարել էին Օպերա ու մի 16 տարեկան դպրոցական սպանեց 17 տարեկան մի ուսանողի…
Իբր հիմա էլ կան, շենքերից դուրս չեն գալիս: Մի անգամ չտեսա, որ կռիվը կանխեն, պատահական անցորդներով խառնվում ենք, որ իրար չսպանեն: Էլ դանակ, քար, փեդի ու երկաթի կտորներ…
Արա, որ հարյուր տղա ուսանող անկապ կանգնած են Տերյանի մայթով մեկ, որով ամեն օր ձեր շեֆերը գնում-գալիս են, դուրս եք գալիս, տաքսիստների վրա գոռում, չեստ տալիս ու անհետանում, պարզ չի՞ որ էդքան տղա կռվի համար է հավաքված ու հեսա իրար հոշոտելու են:
Էլի պիտի մարդ սպանվի, որ պարեկները, հրեշտակ են, ինչ են ըտեղ վեր ընգնեն առավոտից մինչև երեկո»: