Airbus նոր երկշարժիչ մարդատար հանրանավը, որը խոշորագույնն Է A350 ընտանիքից, իր առաջին թռիչքն Է կատարել Ֆրանսիայի հարավի Թուլուզ քաղաքի շրջանում: Դա տեղի Է ունեցել նոյեմբերի 24-ին, հաղորդել Է Reuters-ը:
Ինքնաթիռն օդում Է գտնվել ավելի քան չորս ժամ: A350-1000-ի երկարությունը 74 մետր Է, ինչը յոթ մետրով ավելի Է, քան դրա նախորդինը՝ A350-900-ինը: Օդանավը կարող Է փոխադրել մինչև 366 ուղեևոր: Դա 40-ով ավելի Է, քան փոխադրում Է A350-900-ը:
Հանրանավի ստեղծման համար ներդրվել Է 356 միլիոն դոլար: Ակնկալվում Է, որ այն շահագործման կհանձնվի 2017 թվականի երկրորդ կեսին: