Զելենսկին և Թունբերգը, «Յանդեքս»-ի վարկածով, առավել մեծ ժողովրդականություն են վայելել 2019 թվականին
Advertisement 1000 x 90

Զելենսկին և Թունբերգը, «Յանդեքս»-ի վարկածով, առավել մեծ ժողովրդականություն են վայելել 2019 թվականին

«Յանդեքս»-ը պարզել է, թե օգտատերերի շրջանում որ իրադարձություններն ու անձինք են առավել մեծ ժողովրդականություն վայելել 2019 թվականին՝ որոնիչում կատարված հարցումների արդյունքների ամփոփումից հետո: Իրադարձություններից օգտատերերի առավել մեծ հետաքրքրությունն են առաջացրել Ուկրաինայի ընտրությունները և հրդեհը Փարիզի Աստվածամոր տաճարում, իսկ առավել մեծ ժողովրդականություն վայելող անձինք են դարձել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգը: Այդ մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ, որը տարածվել է դեկտեմբերի 18-ին:

2019 թվականի ընթացքում որոնումների արդյունքների համաձայն, «Յանդեքս»-ի օգտատերերին ամենից շատ հետաքրքրող իրադարձությունների թվում հայտնվել են նաև չարտոնված ակցիաները Մոսկվայում, «Սուպերջեթ»-ի վթարը «Շերեմետևո»-ում, ամերիկյան գաղտնիացված «Գոտի-51»-ի «գրոհի» շուրջ առաջացած իրարանցումը և ուրիշներ:



Նման նյութեր