Նյու Յորքում «Կատուների» պրեմիերային ցուցադրության առաջին արձագանքներն են հայտնվել ցանցում: Այդ մասին հայտնել Է Independent-ը:
Ռեժիսոր Թոմ Հոփերը ֆիլմի վրա աշխատանքն ավարտել Է Նյու Յորքում ժապավենի պրեմիերայից ընդամենը 12 ժամ առաջ: Դրան ներկա են եղել նկարահանումներին մասնակցած աստղերը՝ Թեյլոր Սվիֆթը, Իդրիս Էլբան և Ջենիֆեր Հադսոնը:
Կինոնկարն սկսել Էին լայնորեն քննարկել արդեն առաջին թրեյլերից հետո, որը թողարկվել Էր ամռանը: Բազմաթիվ օգտատերերի տարօրինակ թվացին կատուների ու մարդկանց հիբրիդները, որոնք ստեղծվել են համակարգչային անիմացիայի օգնությամբ: Առաջին հանդիսականները տարակարծիք են:
«Կատուները» ֆիլմն ամենատարօրինակ, շփոթեցնող, զարմանալի, մոգական երևույթ Է, որը ես երբևիցե տեսել եմ կինոյում «…» վստահ եմ, որ այն արժե դիտել»,- Twitter-ում գրել Է Ալան Հենրին BroadwayWorld.com.-ից: Full Circle Line-ից Մարկոս Մելենդեսը ժապավենը համարել Է «առանձնահատուկ և բացառիկ»:
«Ամենավատն այն Է, որ «Կատուներում» լավագույն դերը խաղացել Է Ջեյսոն Դերուլոն»,- մեկնաբանել Է Քիթոն Քիլդը՝ Vogue-ից:
Մեծ Բրիտանիայում ֆիլմը մեծ Էկրանին կցուցադրեն դեկտեմբերի 20-ին, իսկ Ռուսաստանում՝ հունվարի 2-ին: