Հայկական սպառազինությունը կրկին հայտնվել է ադրբեջանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Այս անգամ Minval.az-ը «պարզել» է, որ ռուսական զենքի մատակարարումը Հայաստան կեղծ է։
Եթե նախորդ անգամ խոսքը Սու–30ՍՄ–ի մատակարարման մասին էր, ապա այս անգամ թիրախում «Իսկանդերն»
Minval.az-ի նման պնդման համար հիմք է հանդիսանում դեկտեմբերի 16-ին «Վեստի» ծրագրի թղթակցի այն արտահայտությունը, որ «Իսկանդերն» այնքան ահեղ և հզոր զենք է, որ մինչև վերջերս դրա արտահանումը արգելված է եղել։ Ի դեպ, արտահանման տարբերակն արդեն մշակված է»(դիտել 1։32 րոպեից)։
Minval-ի լրագրողն այսպես է մեկնաբանում այդ արտահայտությունը. «Իսկանդերները» ընդհանրապես չեն արտահանվել, և դրանց արտահանման տարբերակը նոր է մշակվել։ Եվ ինչպե՞ս հասկանալ դա… «Վեստի» հաղորդումն ուղղակի «բերանից» թռցրել է. «Իսկանդերները» դեռ ոչ մի տեղ չեն արտահանվել։ Եվ Երևանի Հանրապետության հրապարակում հայկականի անվան տակ ցուցադրել են ռուսական օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը»։
Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչպես է «արտահանումը մինչև վերջերս արգելքի տակ է եղել» արտահայտությունը վերափոխվել ««Իսկանդերները» ընդհանրապես չեն արտահանվել» նախադասության։ Գուշակությունների հետևից չընկնենքն։ Միանգամից անցնենք առաջ։
Այնուհետև հեղինակը ներկայացնում է երկրորդ, ավելի «սենսացիոն» հիմնավորումը։ Այստեղ գտել են թեկուզ շատ հին, բայց ինչ–որ ակնարկ։ Թեև ոչ թե ակնարկ, այլ հեղինակի խոսքերով ասած` «աղմկահարույց կեղծիք»։
Հեղինակը գտել է azeri.today պարբերականի արած լուսանկարը, որտեղ համեմատում են «Զվեզդա» հեռուստաալիքի տեսանյութից երկու սքրինշոթեր։
Երկու մասերը նույնն են։ Այսինքն` հայկական «Տոչկա-Ու» հրթիռի գործարկման տեսանյութում օգտագործվել են ռուսական կադրեր։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am