
Հայաստանում «Ինժեներական քաղաք»-ի շինարարության գործընթացը կսկսվի 2020-ին: Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«2020-ին վերջապես կունենանք լուրջ զարգացումներ «Ինժեներական քաղաք»-ի ծրագրում: Կսկսենք շինարարության գործընթացը»,-ասաց նախարարը:
Արշակյանի խոսքով՝ Ազգային վենչուրային ֆոնդը կգրանցվի 2-րդ եռամսյակում և 2020-ին հնարավորություն կլինի առնվազն 5 մլն դոլարի ներդրումներ անել տեխնոլոգիական ոլորտում:
«Ինժեներական քաղաք»-ը ստեղծվում է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում: Ծրագրով նախատեսվում են ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետի պատրաստում եւ վերապատրաստում, նոր աշխատատեղի ստեղծում: Ծրագիրն իրականացվելու է Երևանում: