Այսինքն՝ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանը կանցնի եկամտի հարկման համահարթ համակարգի.
Այսպես՝ 2020-ի հունվարի 1-ից եկամտահարկը կկազմի 23 տոկոս, 2021-ի հունվարի 1-ից՝ 22 տոկոս, 2022-ի հունվարի 1-ից՝ 21 տոկոս, 2023-ի հունվարի 1-ից՝ 20 տոկոս:
Ինչ վերաբերում է սոցիալական վճարի դրույքաչափին, ապա 2020-ի հուլիսի 1-ից այն հաշվարկելու առավելագույն շեմը։
Մասնավորապես, նախատեսվում է սոցիալական վճարի դրույքաչափի վերականգնում 2.5 տոկոսից նախկինում կիրառվող 5 տոկոսի մակարդակում,
- 2021թ․ հունվարի 1-ից՝ 3.5 տոկոս,
- 2022-ի․հունվարի 1-ից՝ 4.5 տոկոս,
- 2023-ի հունվարի 1-ից՝ 5 տոկոս:
Այս ոլորտի մյուս լավ նորությունը շահութահարկի նվազեցումն է.
- այսպես՝ շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսից նվազեցվել է 18 տոկոս,
- ոչ ռեզիդենտ կազմակերպությունների և օտարերկրյա քաղաքացիների՝ հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինների հարկման դրույքաչափը 10 տոկոսից նվազեցվել է 5 տոկոս,
- միջազգային լավագույն փորձին համահունչ՝ ակցիզային հարկի տոկոսային դրույքաչափերը վերացվել են և ներդրվել են միայն հաստատուն դրույքաչափեր։
Բացի այդ, բարձրացվել են էթիլային սպիրտի, օղու (բացառությամբ պտուղներից և հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի և IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի մասով ակցիզային հարկի դրույքաչափերը,
Սահմանվել է, որ ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափերը տարեկան 3 տոկոսով բարձրանալու են: